Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաթ Իբրահիմ Աբդալան այսօր հրաժարական է տվել։ Նա այդ պաշտոնին նշանակվել է նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմից մոտ մեկ ամիս առաջ։ Այդ ժամանակ ո՜չ գլխավոր դատախազության աշխատակիցները, ո՜չ էլ երկրի դատավորները չէին ընդունում այդ նշանակումը։ Եվ այն բանից հետո, երբ նրա ենթակաները (մոտ 600 մարդ) հայտարարեցին գործադուլ՝ չմասնակցելով սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացին, գլխավոր դատախազը ներկայացրեց իր հրաժարականը։